Այս հարթակում միավորված են մասնագիտական որակավորում ունեցող և բազմաթիվ վերապատրաստումներ անցած հոգեթերապևտներ, ովքեր իրենց աշխատանքն իրականացնում են պահպանելով մասնագիտական սկզբունքներն ու էթիկայի բոլոր կանոնները։
Մենք առաջարկում ենք ժամանակակից հարմարություններ՝ անհատական հանդիպումների համար նախատեսված սենյակներ, երեխաների հետ հոգեթերապևտիկ աշխատանքների համար հատկացված սենյակ և շատ ավելին՝ նախատեսված լավագույն պայմաններով հոգեթերապևտիկ պրակտիկա անցնակցնելու համար:
տարվա փորձ
հոգեթերապիայի ոլորտում
մասնագիտական
վերապատրաստումներ
թերապևտիկ ուղղություններ
Ծանոթացեք ԱյսՏեղ Co-Working-ի չորս հիմնադիրներին։ Յուրաքանչյուրը ներդնում է իր յուրահատուկ փորձառությունը և հայեցակարգը հոգեկան առողջության ոլորտի զարգացման գործընթացում:
Գաղտնիությունը թերապևտիկ գործընթացի կայացման առանցքային պահանջներից է: ԱյսՏեղ Co-working-ում մասնագիտական գաղտնիությունը մեր գլխավոր առաջնահերթություններից է: Մենք ապահովում ենք անվտանգ և ապահով միջավայր ինչպես մասնագետների, այնպես էլ իրենց այցելուների համար:
Միայն որակավորված մասնագետներ
Մեզ հետ աշխատում են միայն որակավորված և ակադեմիական համապատասխան կրթությամբ հոգեթերապևտներ, ովքեր խստիվ հետևում են մասնագիտական էթիկայի սկզբունքներին: Միևնույն ժամանակ մեր հարթակում միավորված են թերապևտիկ տարբեր ուղղություններով աշխատող և տարաբնույթ հայցերի շուրջ աշխատելու փորձ ունեցող մասնագետներ:
ԱյսՏեղ Co-working-ը տարածք է, որը միավորում է որակավորված հոգեբան- մասնագետների: Հոգեթերապևտիկ հանդիպումներն իրականացվում են ինչպես առկա, այնպես էլ առցանց տարբերակով:
«Մեր հոգեբանները» բաժնում կարող եք ուսումնասիրել մասնագետների պրոֆիլները, ծանոթանալ նրանց կրթությանը, մասնագիտական վերապատրաստումներին, հետաքրքրությունների շրջանակին և ընտրել Ձեր անձին և կարիքներին առավել համապատասխան մասնագետի:
Դուք կարող եք ընտրել հոգեթերապևտի մեր կայքից և կապվել անմիջապես իր հետ՝ նշված հեռախոսահամարով կամ WhatsApp հավելվածի միջոցով, ինչպես նաև կարող եք հանդիպում ամրագրել կապ հաստատելով ԱյսՏեղ Co-working-ի հետ:
Դուք կարող եք կայքում գտնել կոնտակտային ֆորմա, հեռախոսահամարներ և WhatsApp հավելվածի տվյալները
Ոչ, կայքի միջոցով ամրագրված հանդիպումների որակի ապահովման և մասնագիտական անվտանգության պահպանման նպատակով հանդիպումներն իրականացվում են բացառապես ԱյսՏեղ Co-working-ի տարածքում կամ անհրաժեշտության դեպքում՝ առցանց տարբերակով:
Դուք կարող եք կապ հաստատել մեզ հետ լրացնելով տվյալ կոնտակտային ֆորման, զանգահարելով վերջում նշված հեռախոսահամարով կամ կապվելով մեզ հետ WhatsApp հավելվածի միջոցով:
Շնորհակալություն Ձեր նամակի համար: Մենք հնարավորինս շուտ կապ կհաստատենք Ձեզ հետ:
Վայ, Ձեր նամակի հետ խնդիր առաջացավ:
Խնդրում ենք նորից փորձել մի փոքր ուշ:
Շնորհակալություն Ձեր նամակի համար: Մենք հնարավորինս շուտ կապ կհաստատենք Ձեզ հետ:
Վայ, Ձեր նամակի հետ խնդիր առաջացավ:
Խնդրում ենք նորից փորձել մի փոքր ուշ: