Մեր հոգեբանները

ԱյսՏեղ Co-working-ում միավորված  բոլոր հոգեբաններն ունեն ակադեմիական կրթություն, իրենց մասնագիտական հետաքրքրությունների շրջանակներում շարունակական վերապատրաստումներ, հետևում են մասնագիտական էթիկայի բոլոր սկզբունքներին և միտված են նպաստել հոգեկան առողջության ոլորտի զարգացմանը:


Ձեր հոգեթերապևտին կարող եք ընտրել թերթելով ստորև ներկայացված պրոֆիլները:

Ընտրեք Ձեր հոգեբանին

Սկսեք Ձեր ճանապարհը դեպի հոգեկան առողջության բարեկեցություն՝ դիմելով մասնագետի, ով հասկանում է Ձեզ:

Տեսնել Բոլոր Հոգեբաններին

Հետադարձ կապ

Եթե բախվել եք որևէ դժվարության կամ խնդրի Այստեղ Co-working-ում` խնդրում ենք կիսվել ձեր փորձառությամբ՝ օգտագործելով ներքևում ներկայացված ձևաթուղթը։ Կլինի դա հոգեթերապևտիկ հանդիպման, թե հոգեթերապևտիկ միջավայրի վրա ազդող որևէ այլ խնդիր` խնդրում ենք անմիջապես դիմել մեզ։ 

Ձեր բարեկեցությունը և հարմարավետությունը մեր առաջնահերթությունն են:

Contact Us

Contact Us

Հաճախ տրվող հարցեր

  • Արդյո՞ք ԱյսՏեղ Co-working-ի մասնագետները որակավորված են:

    Այո, ԱյսՏեղ Co-working-ում աշխատում են միայն որակավորված մասնագետներ՝ ապահովելու առավել արդյունավետ հոգեթերապևտիկ գործընթաց:

  • Ինչպե՞ս կարող եմ ընտրել հոգեթերապևտ:

    Այս էջում Դուք կարող եք ուսումնասիրել հոգեբանների անհատական պրոֆիլները և ընտրել Ձեզ համար առավել համապատասխան մասնագետի:

  • Ինչպե՞ս կարող եմ գրանցվել հոգեթերապևտիկ հանդիպման:

    Հոգեթերապևտիկ հանդիպում ամրագրելու համար կարող եք կապ հաստատել մասնագետի հետ հեռախոսազանգով կամ WhatsApp հավելվածի միջոցով, ինչպես նաև կարող  եք հանդիպում ամրագրել կապ հաստատելով ԱյսՏեղ Co-working-ի հետ:

  • Արդյո՞ք հոգեթերապևտիկ հանդիպումը կարող է իրականցվել ԱյսՏեղ Co-working-ից դուրս:

    Ոչ, կայքի միջոցով ամրագրված հանդիպումների որակի ապահովման և մասնագիտական անվտանգության պահպանման նպատակով հանդիպումներն իրականացվում են բացառապես ԱյսՏեղ Co-working-ի տարածքում կամ անհրաժեշտության դեպքում՝ առցանց տարբերակով:

  • Անհրաժեշտության դեպքում կարո՞ղ եմ փոխել մասնագետին:

    Այո, Դուք կարող եք ընտրել այլ հասանելի մասնագետի և դիմել հոգեթերապևտիկ հանդիպման կազմակերպման համար:

Share by: