Գեղամ Բարսեղյան
Մի քանի հետաքրքիր փաստ իմ մասին`
Զբաղվում եմ արվեստով՝ խաղում եմ ինտերակտիվ թատրոնում: Ինչպես նաև երգում եմ։
Պատերազմների մասնակից եմ։ Եվ ինչպես ոչ այլ ոք, գիտեմ՝ ինչքան ցանկալի է և կարևոր հոգ տանել սեփական բարեկեցության, բարօրության և հոգու խաղաղության համար։
8 տարի՝ ընդհանուր փորձը
3 տարի՝ որպես հոգեթերապևտ
30/05/1994
Մասնագիտացումը
Չափահասների հոգեբան, հոգեթերապևտ
Հայերեն, ռուսերեն, բաց եմ անգլերենով խորհրդատվություն տրամադրելուն
Աշխատանքային ֆորմատները
Օնլայն և օֆֆլայն
Հիմնական թերապևտիկ ուղղությունը
2018 - 2019թթ․
ԵՊՀ / Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ, Հոգեբանության բաժին / բակալավրիատ
2012 - 2015թթ․
ԵՊՀ / Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ / Հոգեբանության բաժին / բակալավրիատ
«Տղա-մարդ» հասարակական կազմակերպություն՝
Տղամարդկանց համար նախատեսված խմբային հանդիպումների վարող՝ 2024թ. - մինչ օրս
ԱյսՏեղ Co-working
Մասնավոր պրակտիկա՝ որպես հոգեբան-խորհրդատու՝ 2023թ. - մինչ օրս
ԵՊՀ Կիրառական հոգեբանության կենտրոն՝
Ստաժավոր՝ 2022 - 2023թթ.,
Հոգեբան-խորհրդատու՝ 2023թ. - մինչ օրս
«ՏԵՂ» միջմշակությային և հոգեբանական կապի հիմնադրամ՝
Հոգեբան-խորհրդատու՝ 2022թ. - մինչ օրս
«Փինք» իրավապաշտպան հասարակական կազմակերպություն՝
Ծրագրի օգնական՝ 2019 - 2021թթ.
Ծրագրի համակարգող՝ 2021 - 2022թթ.
192 ժամ / 2020 - 2022թթ., 2022 - 2023թթ.
ԵՊՀ Կիրառական հոգեբանության կենտրոն / «Էքզիստենցիալ խորհրդատվություն և հոգեթերապիա» վերապատրաստման ծրագիր / վարող՝ Իզաբելլա Ղազարյան / 4 փուլ
96 ժամ (առցանց) / 2022 - 2023թթ.
Մ․Պետրոսյանի հեղինակային թրեյնինգ / «Հոգեբանական անհատական խորհրդատվության հմտությունների զարգացում» վերապատրաստման ծրագիր / վարող՝ Մարինե Պետրոսյան
14 ժամ / 2023թ.
ԵՊՀ Կիրառական հոգեբանության կենտրոն / «Բռնություն վերապրած անձանց հոգեբանական աջակցության առանձնահատկությունները» բազային կուրս / վարող՝ Սիրանուշ Դավթյան
28 ժամ / 2023թ.
Մ․Սերոբյանի հեղինակային թրեյնինգ / «Գեշտալտ թերապիան դեպրեսիվ ռության ժամանակ» թրեյնինգ / վարող՝ Մարինա Սերոբյան
48 ժամ / 2024թ.
ԵՊՀ Կիրառական հոգեբանության կենտրոն, և Brainspotting Trainings Inc. (Բրեյնսփոթինգ Թրեյնինգս Ինքըրփըրեյշըն)՝ հիմնադրված Դեվիդ Գրանդի՝ Բրեյնսփոթինգի մշակողի կողմից / «Բրեյնսփոթինգ» գործնական վերապատրաստման թրեյնինգ / վարող՝ Մարի-Խոսե Բուն / 2 փուլ
Ջուդիթ Հերման
20-րդ դարի վերջում՝ կյանքի ոչ բնականոն և ոչ բնականոն կյանքի երևույթների հանդեպ մարդու մարմնի և հոգու պատասխան արձագանքները վերջապես տեղ գտան ախտորոշումների պաշտոնական դասակարգման մեջ։
Դա տեղի ունեցավ Ջ․Հերմանի ջանքերի շնորհիվ ևս։
Այն ժամանակ (և մինչ օրս) այն անվանակոչվեց հետտրավմատիկ սթրեսային խանգարում (ՀՏՍԽ, անգ․՝ PTSD)․ վերջապես ճանաչվեց որպես իրական ախտորոշում 1980 թվականին։ Եվ դա կապված էր պատերազմի դեմ Վիետնամի վետերանների սոցիալական շարժման հետ: Վերջինս պահանջում, և դրան անհրաժեշտ էր քաղաքական շարժում՝ հաստատելու համար, որ «վետերանները վախկոտ չէին և նրանք պարզապես չէ, որ չեն կարողանում «իսկական» տղամարդ լինել․ իրենց քմահաճույքով չէ»:
Ես համամիտ եմ Հերմանի՝ հատկապես ստորև բերված մտքերի հետ, որ
Մարդկանց համար շատ ավելի հեշտ էր ճանաչել և նաև տեսնել պատերազմի մասնակիցների տրավմաները, քանի որ, կարծես թե, Դուք չեք կարող ժխտել, որ նրանք եղել են պատերազմում: Դա հորինվածք չէր:
Մինչդեռ կանանց և երեխաների նկատմամբ բռնության, այսպես կոչված՝ «մասնավոր ոլորտում», ընտանիքից դուրս վկաներ մեծամասամբ չեն եղել։
«Տրավմա և վերականգնում» գրքում Հերմանը պնդել է, որ տրավման վնասվածք է, տրավման տրավմա է։
Մենք տեսնում եք նույն նշանները, անկախ նրանից՝ խոսում ենք մարտի մասնակիցների, թե բռնաբարությունից փրկվածների մասին։ Թե խոսում ենք քաղբանտարկյալների կամ մտերիմ (զուգ)ընկերոջ տարատեսակ բռնությունից վերապրած մարդկանց մասին:
Ես՝ որպես մասնագետ, ուժեղ հարցնականացնում եմ հոգեբուժական ոլորտի ցանկացած ախտորոշում։ Դեռ շատ մեծ հարց է՝ ինչ է ախտորոշումը և ինչն ենք մենք ցանկանում անվանել ախտորոշում։
Բայց միևնույն ժամանակ շատ տպավորված եմ Ջ․Հերմանի՝ մինչ օրս տարվող ջանքերով՝ փոխելու թե՛ մասնագիտական և թե՛ հանրային խոսույթը։
«Հոգեբանական տրավմայի առանցքային փորձառություններն են իրավազրկումն ու ուրիշներից անջատվելը՝ պոկվելը: Հետևաբար, վերականգնումը հիմնված է՝ դա վերապրած մարդու իրավունքների, հնարավորությունների լայնացման ու հզորացման և նրա նոր կապերի ստեղծման վրա:
Վերականգնումը և ապաքինումը կարող են սկսել լինել միայն հարաբերությունների համատեքստում. դրանք չեն կարող առաջանալ մեկուսացման մեջ»։
Ջուդիթ Հերման․
«Տրավմա և վերականգնում։
Բռնության հետևանքները․ ընտանեկան բռնությունից մինչև քաղաքական տեռոր» (1997)
«Դաշնամուր» (1993)
«Ի՜՜նչ մահ։ Ինչպիսի՜ հնարավորություն։ Ի՜նչ անակնկալ։
Իմ կամքն ընտրել է կյանքը։ Բայց դա ինձ և շատ ուրիշների, այդուհանդերձ, վախեցրել է»:
Գիտական խմբագրակազմի անդամ եմ՝ որպես հոգեբան / «ԼԳԲՏ անձանց հետ աշխատանքի ուղեցույց՝ օգնող մասնագետների համար»
«Գեղամ Բարսեղյան. սուիցիդալ վարք և մտքեր (տեսական պատկերացումներ)»
Ինձ հետ հոգեթերապևտիկ հանդիպում ամրագրելու համար` կարող եք կապ հաստատել WhatsApp հավելվածի միջոցով, ինչպես նաև կարող եք հանդիպում ամրագրել կապ հաստատելով ԱյսՏեղ Co-working-ի հետ:
Այո, մեզ մոտ աշխատող բոլոր հոգեթերապևտներն ունեն մասնագիտական որակավորում, անցել են բազում վերապատրատումներ և աշխատում են հոգեթերապևտիկ տարբեր ուղղություններով։
Այո, Դուք կարող եք ուսումնասիրել մեր մասնագետների պրոֆիլները և ընտրել Ձեր անձին կամ կարիքին առավել համապատասխան հոգեթերապևտի։
Դուք կարող եք կապ հաստատել մասնագետի հետ հեռախոսազանգով կամ WhatsApp հավելվածի միջոցով, կամ հանդիպում ամրագրել կապվելով ԱյսՏեղ Cօ-Working-ի հետ։
Ոչ, կայքի միջոցով ամրագրված հանդիպումների որակի ապահովման և մասնագիտական անվտանգության պահպանման նպատակով հանդիպումներն իրականացվում են բացառապես ԱյսՏեղ Co-working-ի տարածքում կամ անհրաժեշտության դեպքում՝ առցանց տարբերակով:
Առաջին հոգեթերապևտիկ հանդիպմանը մասնագետը կներկայացնի հոգեթերապևտիկ աշխատանքի կանոնները, ընթացակարգը, կքննարկվեն սպասելիքները, ինչպես նաև հնարավորություն կունենաք մասնագետից ստանալ Ձեզ հետաքրքրող հարցերի պատասխանները և ցանկության դեպքում կպլանավորեք հետագա հանդիպումները: