Սիրանուշ Դավթյան

Մեկ հետաքրքիր փաստ իմ մասին`

Սիրում եմ նկարել, մեծ ցանկություն ունեմ ունենալու մասնագիտական համայնք, որտեղ լիցենզավորումն ու էթիկական նորմերը պահելը առաջնային են։

Աշխատանքային փորձը

13 տարի՝ որպես հոգեթերապևտ

14 տարի` ընդհանուր փորձ հոգեբանության ոլորտում

Ծննդյան ամսաթիվը

26/08/1989

Մասնագիտացումը

Չափահասների և զույգի հոգեբան, հոգեթերապևտ

Աշխատանքային

լեզուները

Հայերեն, անգլերեն

Աշխատանքային ֆորմատները

Օնլայն և օֆֆլայն

Հիմնական թերապևտիկ ուղղությունը

  • Կոնգիտիվ-վարքաբանական
  • Գենդերազգայուն
  • Բրեյնսփոթինգ

  • Բռնության ենթարկված անձիք
  • Տագնապներ
  • Միջանձնային հարաբերություններ
  • Զույգային հարաբերություններ

2012 - 2017թթ.

ԵՊՀ / Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ / Իրավաբանական հոգեբանություն / ասպիրանտուրա 


2010 - 2012թթ.

ԵՊՀ / Փիլիսոփայության և հոգեբանության   ֆակուլտետ / Կլինիկական հոգեբանություն և հոգեթերապիա / մագիստրատուրա 


2006 - 2010թթ.

ԵՊՀ / Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ / հոգեբանություն / բակալավրիատ

2023թ. սեպտեմբեր - մինչ օրս

ԱյսՏեղ Co-working / հոգեբան, հոգեթերապևտ


2011թ. մայիս - 2024թ. նոյեմբեր 

«Կանանց  ռեսուրսային կենտրոն»  ՀԿ / Հոգեբան-խորհրդատու, խմբավար  


2011թ. մայիս -  2022թ. փետրվար

«Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ / հոգեբան-խորհրդատու, դասընթացավար 


2013թ. հունվար - 2015թ. ապրիլ 

ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ / Դատահոգեբանական փորձաքննությունների բաժին / փորձագետ

  • Brainspotting Փուլ I և II
  • Զույգային թերապիա 
  • Բռնության ենթարկված անձանց հոգեբանական աշխատանքի
  • առանձնահատկություններ
  • Խոշտանգման և վատ վերաբերմունքի դեպքերի
  • արդյունավետ բժշկա-իրավական փաստաթղթավորում 
  • Կոգնիտիվ- վարքաբանական հոգեթերապիա (առաջին փուլ, երկրորդ փուլ)

Ջուդիթ Հերմանին կընտրեմ,քա նի որ բռնության տրավմային շատ կարևոր յուրօրինակ մեկնություններ է տվել, խոսել խմբային հոգեբանական աջացկության կարևորման մասին բռնության վերապրած անձանց հետ հոգեբանական աշխատանքի պաևագայում

Դժվար է մի գիրք առանձնացնելը, վերջին գրքից մեջբերում կփորձեմ անել ոչ մասնագիտական. «Մարդիկ իրենց կյանքի ընթացքում երկու կարևոր ընտրություն են կատարում. մեկը՝ ինչպե՛ս ապրել, մյուսը՝ ում ապրել»:

«Կանաչ գիրքը» (Green Book)


«Ցանկացած խտրականություն ունի բացասական ազդեցություն ոչ միայն անձի վրա, այլ նաև հասրակության վրա ամբողջությամբ, որն այս ֆիլմում շատ լավ արտացոլվում է»

Description Title

Առավոտ լուսո / հարցազրույց

Կարող եք դիտել այստեղ


Նաև բազմաթիվ ուղեցույցների և գրքույկների հեղինակ եմ, մի շարք հոդվածների համահեղինակ

Գրանցվեք այցի հիմա

Ինձ հետ հոգեթերապևտիկ հանդիպում ամրագրելու համար` կարող եք կապ հաստատել WhatsApp հավելվածի միջոցով, ինչպես նաև կարող եք հանդիպում ամրագրել կապ հաստատելով ԱյսՏեղ Co-working-ի հետ:

Հաճախ տրվող հարցեր

  • Արդյո՞ք ԱյսՏեղ Co-working-ի բոլոր մասնագետներն ունեն համապատասխան որակավորում։

    Այո, մեզ մոտ աշխատող բոլոր հոգեթերապևտներն ունեն մասնագիտական որակավորում, անցել են բազում վերապատրատումներ և աշխատում են հոգեթերապևտիկ տարբեր ուղղություններով։

  • Կարո՞ղ եմ ինքս ընտրել ինձ համապատասխան հոգեթերապևտի։

    Այո, Դուք կարող եք ուսումնասիրել մեր մասնագետների պրոֆիլները և ընտրել Ձեր անձին կամ կարիքին առավել համապատասխան հոգեթերապևտի։

  • Ինչպե՞ս կարող եմ գրանցվել հոգեթերապևտիկ հանդիպան համար։

    Դուք կարող եք կապ հաստատել մասնագետի հետ հեռախոսազանգով կամ WhatsApp հավելվածի միջոցով, կամ հանդիպում ամրագրել կապվելով ԱյսՏեղ Cօ-Working-ի հետ։

  • Կարող են արդյոք հանդիպումները իրականացվել ԱյսՏեղ Co-working-ից դուրս

    Ոչ, կայքի միջոցով ամրագրված հանդիպումների որակի ապահովման և մասնագիտական անվտանգության պահպանման նպատակով հանդիպումներն իրականացվում են բացառապես ԱյսՏեղ Co-working-ի տարածքում կամ անհրաժեշտության դեպքում՝ առցանց տարբերակով:

  • Ի՞նչ պետք է սպասեմ իմ առաջին այցելության ժամանակ:

    Առաջին հոգեթերապևտիկ հանդիպմանը մասնագետը կներկայացնի հոգեթերապևտիկ աշխատանքի կանոնները, ընթացակարգը, կքննարկվեն սպասելիքները, ինչպես նաև հնարավորություն կունենաք մասնագետից ստանալ Ձեզ հետաքրքրող հարցերի պատասխանները և ցանկության դեպքում կպլանավորեք հետագա հանդիպումները:

Share by: