Անի Հովհաննիսյան
Մեկ հետաքրքիր փաստ իմ մասին`
Շատ սիրում եմ գրականություն, գրքեր... եթե հոգեբան չդառնայի, մտածում էի բանասեր դառնալ, բայց շատ ուրախ եմ, որ ընտրեցի հոգեբանությունն ու հենց հոգեթերապիան
14 տարի՝ որպես երեխաների և դեռահասների հոգեթերապևտ
2 տարի՝ որպես չափահասների հոգեթերապևտ
14 տարի` ընդհանուր փորձ հոգեբանության ոլորտում
21/09/1987
Մասնագիտացումը
Չափահասների, դեռահասների և երեխաների հոգեբան, հոգեթերապևտ
Հայերեն
Աշխատանքային ֆորմատները
Օնլայն և օֆֆլայն
Հիմնական թերապևտիկ ուղղությունը
Հոգեթերերապևտիկ աշխատանք մեծահասակների հետ՝
Հոգեթարապևտիկ աշխատանք երեխաների ու դեռահասների հետ՝
Ծնողավարում, դասընթացների հոգեբանների ու կրթության ոլորտի մասնագետների համար, մանկական սուպերվիզիա
2009 - 2011թթ.
ԵՊՀ / Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ / Զարգացման հոգեբանություն մասնագիտացում /մագիստրատուրա
2005 - 2009թթ.
ԵՊՀ / Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ / Հոգեբանության բաժին / բակալավրիատ
2023թ. հոկտեմբեր - մինչ օրս
ԱյսՏեղ Co-working / հոգեբան, հոգեթերապևտ
2013 - 2024թթ.
«Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիր» ՓԲԸ / կրթության հոգեբան
2013 - 2023թթ.
ԵՊՀ / Կիրառական հոգեբանության կենտրոն / հոգեբան, հոգեթերապևտ
2024թ.
Հոգեֆարակալոգիան հոգեբանների համար, դեպրեսիաները և սուիցիդալ վարքը մանկական ու դեռահասային տարիքում
2023թ.
Կապվածության տեսությունը աջակցող մասնագետի աշխատանքում ըստ Լյուդմիլա Պետրանովսկայայի
2023թ.
«Անձի խանգարումներ. ժամանակակից պատկերացումներ կլինիկայի, դինամիկայի և հոգեսոցիալական թերապիայի սկզբունքների մասին»
2023թ.
«Բրեյնսփոթինգի միջազգային դասընթաց» / II փուլ
2022թ.
«Բրեյնսփոթինգի միջազգային դասընթաց» / I փուլ
Իրվին Յալոմ
Իրվին Յալոմը ինձ համար էքզիստենցիալ հոգեթերապիայի ամենաթերապևտն ու գրողն է, ով կարողանում է ամենախորքային թեմաների մասին ամենապարզ ու անկեղծ ձևով գրել։
Լյուդմիլա Պետրանովսկայա
Լյուդմիլա Պետրանովսկայա հոգեբանի բնական տեսակն ու մոտեցումներն եմ շատ սիրում ու այն, որ երեխային դիտարկում է որպես ընտանիքի համակարգի մաս ու կարևորում համակարգի բոլոր մասերի դերն ու կարիքները։
Ի. Յալոմ / «Մայրիկն ու կյանքի իմաստը»
«Թեև մահվան փաստը քայքայում է մեզ, մահվան գաղափարը կարող է փրկել մեզ»
«Մենք ենք, մեր սարերը»
Այն դրվագը, երբ բոլորը միաձայն բղավում են. «Ոչխար ենք գողացել...»
Ինձ հետ հոգեթերապևտիկ հանդիպում ամրագրելու համար` կարող եք կապ հաստատել WhatsApp հավելվածի միջոցով, ինչպես նաև կարող եք հանդիպում ամրագրել կապ հաստատելով ԱյսՏեղ Co-working-ի հետ:
Այո, մեզ մոտ աշխատող բոլոր հոգեթերապևտներն ունեն մասնագիտական որակավորում, անցել են բազում վերապատրատումներ և աշխատում են հոգեթերապևտիկ տարբեր ուղղություններով։
Այո, Դուք կարող եք ուսումնասիրել մեր մասնագետների պրոֆիլները և ընտրել Ձեր անձին կամ կարիքին առավել համապատասխան հոգեթերապևտի։
Դուք կարող եք կապ հաստատել մասնագետի հետ հեռախոսազանգով կամ WhatsApp հավելվածի միջոցով, կամ հանդիպում ամրագրել կապվելով ԱյսՏեղ Cօ-Working-ի հետ։
Ոչ, կայքի միջոցով ամրագրված հանդիպումների որակի ապահովման և մասնագիտական անվտանգության պահպանման նպատակով հանդիպումներն իրականացվում են բացառապես ԱյսՏեղ Co-working-ի տարածքում կամ անհրաժեշտության դեպքում՝ առցանց տարբերակով:
Առաջին հոգեթերապևտիկ հանդիպմանը մասնագետը կներկայացնի հոգեթերապևտիկ աշխատանքի կանոնները, ընթացակարգը, կքննարկվեն սպասելիքները, ինչպես նաև հնարավորություն կունենաք մասնագետից ստանալ Ձեզ հետաքրքրող հարցերի պատասխանները և ցանկության դեպքում կպլանավորեք հետագա հանդիպումները: