Զոյա Մանթաշյան

Մի քանի հետաքրքիր փաստ իմ մասին`

Իմ տարերքներից է ստեղծագործելը, ստեղծագործում եմ ՝ հորինելով տարբեր հեքիաթներ երեխաներիս համար, որոնք զարդարվում են անսովոր փորձություններով և հումորային զգացումով, ստեղխագործական գործունեությունս արտահայտվում է նաև ձեռագործ արվեստով, որը դրսևորվում է ինչպես հագուստի մոդելավորման, այնպես էլ տարբեր ձեռագործ աշխատանքների միջոցով:


Երազում եմ , որ մի օր հորինածս հեքիաթները կստանան մուլտֆիլմերի տեսք։

Աշխատանքային փորձը

4 տարի`  որպես հոգեթերապևտ

4 տարի` ընդհանուր փորձ հոգեբանության ոլորտում

Ծննդյան ամսաթիվը

18/07/1987

Մասնագիտացումը

Չափահասների հոգեբան, հոգեթերապևտ

Աշխատանքային

լեզուն

Հայերեն

Աշխատանքային ֆորմատները

Օնլայն և օֆֆլայն

Հիմնական թերապևտիկ ուղղություն

Հումանիստական \ էզիստենցիալ

  • Հուզական անկայունություն
  • Տագնապայնություն
  • Խնդիրներ հարաբերություններում
  • Պանիկ ատականեր
  • Տրամադրության տատանումներ

2004 - 2008թթ.

ԵՊՄՀ / Հոգեբանության բաժին / բակալավրիատ


2023թ. սեպտեմբեր - մինչ օրս

ԱյսՏեղ Co-working / հոգեբան, հոգեթերապևտ


Հնեագիտական աշխատանքներ եմ իրականացրել Էրեբունի թանգարանի տարածքում, որտեղ, վաստակաշատ և փորձառու թիմի հետ միասին, պեղումների միջոցով փորձում էինք ավելի խորը հասկանալ ուրարտական ժամանակաշրջանի կենցաղն ու կենսակերպը:

192 ժամ

Էքզիստենցիալ հոգեթերապիա


128 ժամ

Այցելուակենտրոն հոգեթերապիա


72 ժամ

Մանկական հոգեթերապիա


38 ժամ

Ավազատերապիա


15 ժամ

Հոգեդրամա

Իրվին Յալում

Յալոմը գրում է մատչելի և հասկանալի լեզվով: Նրա պատմություններն ու անձնական օրինակը թույլ են տալիս ընթերցողին խորանալ հոգեբանական թեմաների մեջ առանց բարդ գիտական տերմինաբանության:

Էլիֆ Շաֆակ / «Պատիվը»


«Պատիվը այն չէ, ինչ մենք ենք որոշում: Այն մեզ վրա դրվում է մեր ծնունդից առաջ՝ որպես բեռ, որը մենք կրում ենք ամբողջ կյանքի ընթացքում: Երբեմն այդ բեռը այնքան ծանր է, որ մենք չենք կարողանում ազատ շնչել: Բայց պատիվը ոչ թե այն է, ինչ մենք անում ենք, այլ այն, ինչ հասարակությունը մեզանից ակնկալում է»։

«Ուր են տանում երազանքները» ֆիլմը


«Ճիշտ է, երբեմն, երբ կորցնում ես, իրականում հաղթում ես։ Դու կարող ես կորցնել, բայց այդ կորուստը ոչ թե վերջն է, այլ նոր սկիզբ»։

Գրանցվեք այցի հիմա

Ինձ հետ հոգեթերապևտիկ հանդիպում ամրագրելու համար` կարող եք կապ հաստատել WhatsApp հավելվածի միջոցով, ինչպես նաև կարող եք հանդիպում ամրագրել կապ հաստատելով ԱյսՏեղ Co-working-ի հետ:

Հաճախ տրվող հարցեր

  • Արդյո՞ք ԱյսՏեղ Co-working-ի բոլոր մասնագետներն ունեն համապատասխան որակավորում։

    Այո, մեզ մոտ աշխատող բոլոր հոգեթերապևտներն ունեն մասնագիտական որակավորում, անցել են բազում վերապատրատումներ և աշխատում են հոգեթերապևտիկ տարբեր ուղղություններով։

  • Կարո՞ղ եմ ինքս ընտրել ինձ համապատասխան հոգեթերապևտի։

    Այո, Դուք կարող եք ուսումնասիրել մեր մասնագետների պրոֆիլները և ընտրել Ձեր անձին կամ կարիքին առավել համապատասխան հոգեթերապևտի։

  • Ինչպե՞ս կարող եմ գրանցվել հոգեթերապևտիկ հանդիպան համար։

    Դուք կարող եք կապ հաստատել մասնագետի հետ հեռախոսազանգով կամ WhatsApp հավելվածի միջոցով, կամ հանդիպում ամրագրել կապվելով ԱյսՏեղ Cօ-Working-ի հետ։

  • Կարող են արդյոք հանդիպումները իրականացվել ԱյսՏեղ Co-working-ից դուրս

    Ոչ, կայքի միջոցով ամրագրված հանդիպումների որակի ապահովման և մասնագիտական անվտանգության պահպանման նպատակով հանդիպումներն իրականացվում են բացառապես ԱյսՏեղ Co-working-ի տարածքում կամ անհրաժեշտության դեպքում՝ առցանց տարբերակով:

  • Ի՞նչ պետք է սպասեմ իմ առաջին այցելության ժամանակ:

    Առաջին հոգեթերապևտիկ հանդիպմանը մասնագետը կներկայացնի հոգեթերապևտիկ աշխատանքի կանոնները, ընթացակարգը, կքննարկվեն սպասելիքները, ինչպես նաև հնարավորություն կունենաք մասնագետից ստանալ Ձեզ հետաքրքրող հարցերի պատասխանները և ցանկության դեպքում կպլանավորեք հետագա հանդիպումները:

Share by: