Մհեր Նաղդալյան

Մեկ հետաքրքիր փաստ իմ մասին`

Հետաքրքրված եմ մտքի հնարավորությունները և սահմանները շոշափելով. անում եմ դա կարդալով, ինտելեկտուալ խաղերով և Վիպասսանա մեդիտացիա փորձառելով։

Չեմ մոռանում նաև հույզերիս մասին. փորձում եմ զգալ ու ապրել կյանքը ճամփորդելով, համով ուտելով ու բոլոր հույզերիս հետ ընկերանալով։

Աշխատանքային փորձը

4 տարի` որպես հոգեթերապևտ

6 տարի՝ ընդհանուր փորձ հոգեբանության ոլորտում

Ծննդյան ամսաթիվը

Հունիս 1997

Մասնագիտացումը

Չափահասների հոգեբան, հոգեթերապևտ

Աշխատանքային

լեզուները

  • Հայերեն
  • Ռուսերեն
  • Անգլերեն

Աշխատանքային ֆորմատները

Օնլայն և օֆֆլայն

Հիմնական թերապևտիկ ուղղությունը

  • Էքզիստենցիալ հոգեթերապիա
  • Աչքերի շարժումներով դեսենսիբիլիզացիա և վերամշակում (ԱՇԴՎ)

  • Ինքնաճանաչում և ինքնաընդունում
  • Ինքնագնահատականի խնդիրներ
  • Միջանձնային հարաբերությունների դժվարություններ
  • Վախեր, ֆոբիաներ 
  • Տագնապ, անհանգստություն/ տագնապային խանգարումներ 
  • Խուճապային գրոհներ
  • Տրամադրության խանգարումներ 
  • Դեպրեսիա 
  • Կորստի և վշտի ապրման բարդություններ
  • Կախվածություններն ուղեկցող հոգեբանական խնդիրներ 
  • Հոգեմարմնական խանգարումներ
  • Հոգեբանական տրավմա
  • Հետտրավմատիկ սթրեսային խանգարում (PTSD)
  • Պատերազմի մասնակիցների մոտ առկա հոգեբանական խնդիրներ

2014 - 2018թթ․ 

ԵՊՀ / Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ / Հոգեբանության բաժին /բակալավրիատ, 


2018 - 2020թթ․ 

ԵՊՀ / Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ, Կլինիկական հոգեբանություն և հոգեթերապիա / մագիստրատուրա,


2020 - 2023թթ․ 

ԵՊՀ / Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ, Կլինիկական և հատուկ հոգեբանություն/ ասպիրանտուրա 

2025 հունվար - մինչ օրս 

Հայաստանի Եվրոպական համալսարան  / Դասախոս 


2024թ․ մարտ - մինչ օրս 

ԱյսՏեղ Co-working / հոգեբան, հոգեթերապևտ  

2022թ․ փետրվար - 2023թ․ սեպտեմբեր 

«Զինվորի տուն» վերկանգնողական կենտրոն / Հոգեբանական ախտորոշում, խորհրդատվություն և հոգեթերապիա/ Կլինիկական հոգեբան


2023թ. սեպտեմբեր - 2024թ. մայիս

Երևանի պետական համալսարան / Դասախոս  


2021թ․ հունվար - 2022թ․ օգոստոս 

UNDP և UNICEF-ի ծրագրեր ԵՊՀ-ում / Հայ վետերանների հոգեկան առողջության վերականգմանը ուղղված ծրագրերի համակարգում/ Ծրագրի օգնական, հոգեբան  


2018թ․ օգոստոս - 2020թ․ դեկտեմբեր 

«Գտիր Հոգեբան» հոգեբանական ծառայությունների պլատֆորմ / Մասնագիտական պլատֆորմի աշխատանքների կազմակերպում / Հիմնադիր

192 ժամ / 2021թ․

ԵՊՀ Կիրառական հոգեբանության կենտրոն / «Էքզիստենցիալ հոգեթերապիա» / 4 փուլ 


24 ժամ / 2023թ․

EMDR Europe / Աչքերի շարժումներով դեսենսիբիլիզացիա և վերամշակում (ԱՇԴՎ) / 1-ին փուլ

Էրիկ Բեռն 

Տրանզակցիոն հոգեթերապիայի և սցենարային վերլուծության հիմնադիր

Նիկոս Կազանձակիս «Հույն Զոռբան»


Սա է ճշմարիտ երջանկությունը՝ փառասեր չլինել, բայց տքնաջան աշխատել, ասես փառքի ես ձգտում, մարդկանցից հեռու ապրել, սիրել նրանց ու նրանց կարիքը չունենալ, Սուրբ ծնունդը լինի, լավ ուտել, լավ խմել ու հետո մենակ դուրս պրծնել բոլոր տեսակի խայծերից։ Աստղերը գլախվերևումդ փայլեն, ձախ կողմդ հողը լինի, աջ կողմդ՝ ծովը, ու հանկարծ զգաս, որ հոգուդ մեջ կյանքն ավարտեց նաև իր վերջին սխրանքը՝ հեքիաթ դառնալով..."

«Իսկական դետեկտիվ»

«Երբ մարդիկ խորհուրդներ են տալիս, նրանք խոսում են իրենք իրենց հետ»

Comparative Analysis of the U.S. and Armenian Veteran Mental Health Services

Կարող եք կարդալ այստեղ

Գրանցվեք այցի հիմա

Ինձ հետ հոգեթերապևտիկ հանդիպում ամրագրելու համար` կարող եք կապ հաստատել WhatsApp հավելվածի միջոցով, ինչպես նաև կարող եք հանդիպում ամրագրել կապ հաստատելով ԱյսՏեղ Co-working-ի հետ:

Հաճախ տրվող հարցեր

  • Արդյո՞ք ԱյսՏեղ Co-working-ի բոլոր մասնագետներն ունեն համապատասխան որակավորում։

    Այո, մեզ մոտ աշխատող բոլոր հոգեթերապևտներն ունեն մասնագիտական որակավորում, անցել են բազում վերապատրատումներ և աշխատում են հոգեթերապևտիկ տարբեր ուղղություններով։

  • Կարո՞ղ եմ ինքս ընտրել ինձ համապատասխան հոգեթերապևտի։

    Այո, Դուք կարող եք ուսումնասիրել մեր մասնագետների պրոֆիլները և ընտրել Ձեր անձին կամ կարիքին առավել համապատասխան հոգեթերապևտի։

  • Ինչպե՞ս կարող եմ գրանցվել հոգեթերապևտիկ հանդիպան համար։

    Դուք կարող եք կապ հաստատել մասնագետի հետ հեռախոսազանգով կամ WhatsApp հավելվածի միջոցով, կամ հանդիպում ամրագրել կապվելով ԱյսՏեղ Cօ-Working-ի հետ։

  • Կարող են արդյոք հանդիպումները իրականացվել ԱյսՏեղ Co-working-ից դուրս

    Ոչ, կայքի միջոցով ամրագրված հանդիպումների որակի ապահովման և մասնագիտական անվտանգության պահպանման նպատակով հանդիպումներն իրականացվում են բացառապես ԱյսՏեղ Co-working-ի տարածքում կամ անհրաժեշտության դեպքում՝ առցանց տարբերակով:

  • Ի՞նչ պետք է սպասեմ իմ առաջին այցելության ժամանակ:

    Առաջին հոգեթերապևտիկ հանդիպմանը մասնագետը կներկայացնի հոգեթերապևտիկ աշխատանքի կանոնները, ընթացակարգը, կքննարկվեն սպասելիքները, ինչպես նաև հնարավորություն կունենաք մասնագետից ստանալ Ձեզ հետաքրքրող հարցերի պատասխանները և ցանկության դեպքում կպլանավորեք հետագա հանդիպումները:

Share by: