Ինգա Նազարյան
Մի քանի հետաքրքիր փաստ իմ մասին`
Այցելուների հետ աշխատանքում կարևորում եմ ապահով միջավայր ստեղծելը, որտեղ մարդն իրեն կզգա լսված, հասկացված և ընդունված։
Թերապևտիկ պրոցեսում մարդու հոգեկանի ուժն ու ստեղծարաությունը ինձ միշտ հիացնում են նույնիսկ ամենադժվար պահերին։
Հոգեթերապիան ընկալում եմ ոչ միայն որպես գիտական ուղղություն, այլև ստեղծագործական պրոցես, որտեղ մարդն ինքը դառնում է իր կյանքի հեղինակը և պատասխանատուն։ Այդ պրոցեսը ինձ համար յուրահատուկ գեղեցկություն ունի։
Համադրում եմ կառուցվածքային, գիտահեն մեթոդները խորքային, զգայական և ինտուիտիվ մոտեցումների հետ՝ օգնելով մարդկանց գտնել իրենց տարբերակը ինքնաճանաչման և ներքին փոխակերպման ճանապարհին։
4 տարի` որպես հոգեթերապևտ
15 տարի՝ ընդհանուր փորձ հոգեբանության ոլորտում
10/07/1989
Մասնագիտացումը
Չափահասների հոգեբան, հոգեթերապևտ
Աշխատանքային ֆորմատները
Օնլայն և օֆֆլայն
Հիմնական թերապևտիկ ուղղությունը
2022 fall term
Harvard Extension School, Clinical Psychology, Graduate Course
2009-2011
Հայ-Ռուսական (Սլավոնական) Պետական Համալսարան, Անձի հոգեբանություն, Մագիստրատուրա
2005-2009
Հայ-Ռուսական (Սլավոնական) Պետական Համալսարան, Հոգեբանություն, Բակալավրիատ
2016 - առ այսօր
Պարբերաբար անհատական թերապևտիկ պրակտիկա;
Անհատական խորհրդատվություն մասնագիտական զարգացման հարցերով;
Անհատական խորհրդատվություն պատերազմների ընթացքում և հետպատերազմյան շրջանում զինծառայողների ընտանիքի անդամներին, տարհանված ընտանիքներին և երեխաներին, կամավոր հոգեթերապևտ
2019 - առ այսօր
Ուսումնառության և զարգացման ղեկավար
VOLO | Software Development Company
2012 - 2019
Մենթորության ծրագրի համակարգող,
Ռազմավարական զանգացման գրասենյակի ծրագրերի համակարգող
«Այբ» կրթական հիմնադրամ, «Այբ» դպրոց
2011
Մեթոդաբան
Մարիա Մոնտեսսորիի մանկական զարգացման կենտրոն
2009
Հոգեթերապևտ-պրակտիկանտ
«ԱրթՄեդ» բժշկական կենտրոն, Սթրես-կենտրոն
2008
Երեխաների հետ անհատական աշխատանք մանկական վախերի հաղթահարման հայցերով
Հանրակրթական դպրոց
2024-2025
Կոգնիտիվ-վարքաբանական թերապիա, Մոդուլ 1-3 – 176 ժամ (Ընթացիկ)
ԵՊՀ Կիրառական հոգեբանության կենտրոն
2025
Բալինտյան խմբավարի վերապատրաստում – 48 ժամ (Ընթացիկ)
ԵՊՀ Կիրառական հոգեբանության կենտրոն I Balint International Association (Russia)
2023-2025
Էքզիստենցիալ թերապիա, Մոդուլ 1-4 – 192 ժամ
ԵՊՀ Կիրառական հոգեբանության կենտրոն
2024
Brainspotting Intensive – 40 ժամ
ԵՊՀ Կիրառական հոգեբանության կենտրոն I Brainspotting.com
2024
Brainspotting, Phase 1&2 – 48 ժամ
ԵՊՀ Կիրառական հոգեբանության կենտրոն I Brainspotting.com
Մասնագիտական ինքնության և մտքի ձևավորման սկզբնական փուլերում ինձ վրա ազդեցություն են գործել հոգեվերլուծության ներկայացուցիչները՝ Զիգմունդ Ֆրեյդն ու Ժակ Լականը։
Վերջին տարիներին խորացել եմ էքզիստենցիալ մոտեցման մեջ Իրվին Յալոմի աշխատանքների շնորհիվ՝ զուգահեռ ուսումնասիրելով կոգնիտիվ-վարքաբանական թերապիա, Brainspotting և այլ ուղղություններ՝ համադրելով ինտեգրատիվ մոտեցմամբ։
Սովորում եմ տարբեր հայտնի ու ոչ հայտնի մասնագետներից ու կոլեգաներից, գրքերից, թերապևտիկ և կյանքի ընդհանուր փորձառությունից, իմ այցելուներից և շրջապատող մարդկանցին։
Կարևորում եմ փորձառությունը վերաիմաստավորելու շարունակական ճանապարհը։ Մասնագիտական տեսլականս միշտ հարստանում և համալրվում է զարգացմանը համընթաց։
«Бегущая с волками. Женский архетип в мифах и сказаниях», Кларисса Пинкола Эстес
Այս գիրքը յուրօրինակ ուղեցույց է կանացի էության և անձնական ինքնաճանաչման ճանապարհին։ Հեղինակը յունգյան հոգեվերլուծող, փիլիսոփա և գրող է, ով բացահայտում է «վայրի» կնոջ բնական և իրական հոգևոր եսը՝ օգտագործելով առասպելներ ու լեգենդներ։
Գիրքը խորքային ու բացահայտող է, ոգեշնչում է վստահություն ձեռք բերել սեփական ընտրությունների և որոշումների, կանացիության իրական և ուժեղ պոտենցիալի նկատմամբ։
«Пять препятствий», Ларс фон Триер
«Сегодня я опять пережил новый опыт, который надеюсь осознать через несколько дней.»
Այս արտահայտությունը հիշեցնում է անձնական փորձառությունների արժեքը՝ նույնիսկ երբ դրանք անհասկանալի են առաջին հայացքից։ Կյանքի յուրաքանչյուր փուլ և փորձառություն իրենից ներկայացնում է ինքնաճանաչման և իմաստավորման մի նոր հնարավորություն։ Իսկ ինչ է թերապիայի պրոցեսը, եթե ոչ պարարտ հող հենց այդ փորձառությունների վերաիմաստավորման համար։
Սիրված գիրք կամ ֆիլմը երևույթը հիմնականում լայն հասկացություն է ինձ համար, ավելի շատ կյանքի փուլի ու հոգեվիճակի հարց է։
Ինձ հետ հոգեթերապևտիկ հանդիպում ամրագրելու համար` կարող եք կապ հաստատել WhatsApp հավելվածի միջոցով, ինչպես նաև կարող եք հանդիպում ամրագրել կապ հաստատելով ԱյսՏեղ Co-working-ի հետ:
Այո, մեզ մոտ աշխատող բոլոր հոգեթերապևտներն ունեն մասնագիտական որակավորում, անցել են բազում վերապատրատումներ և աշխատում են հոգեթերապևտիկ տարբեր ուղղություններով։
Այո, Դուք կարող եք ուսումնասիրել մեր մասնագետների պրոֆիլները և ընտրել Ձեր անձին կամ կարիքին առավել համապատասխան հոգեթերապևտի։
Դուք կարող եք կապ հաստատել մասնագետի հետ հեռախոսազանգով կամ WhatsApp հավելվածի միջոցով, կամ հանդիպում ամրագրել կապվելով ԱյսՏեղ Cօ-Working-ի հետ։
Ոչ, կայքի միջոցով ամրագրված հանդիպումների որակի ապահովման և մասնագիտական անվտանգության պահպանման նպատակով հանդիպումներն իրականացվում են բացառապես ԱյսՏեղ Co-working-ի տարածքում կամ անհրաժեշտության դեպքում՝ առցանց տարբերակով:
Առաջին հոգեթերապևտիկ հանդիպմանը մասնագետը կներկայացնի հոգեթերապևտիկ աշխատանքի կանոնները, ընթացակարգը, կքննարկվեն սպասելիքները, ինչպես նաև հնարավորություն կունենաք մասնագետից ստանալ Ձեզ հետաքրքրող հարցերի պատասխանները և ցանկության դեպքում կպլանավորեք հետագա հանդիպումները: