Էլզա Պողոսյան
Մեկ հետաքրքիր փաստ իմ մասին`
Հոգեթերապիայից հետո բնությունն ու դասական երաժշտությունը իմ երկրորդ սերն եմ համարում: Իրականում բնությունն իր երաժշտությունն ունի իսկ երաժշտությունը՝ բնության ներդաշնակությունը: Բնությունն ու երաժշտությունը իմ ներսում իրենց ինքնատիպ խաղն են հյուսում, որը ճանապարհ է հարթում դեպի իմ ներաշխարհ՝ վերահաստատելով ներքին խաղաղությունս, թույլ տալով լսելու իրական «ԻՆՁ»: Իսկ ինքնաճանաչումը հնարավոր չէ առանց ներքին խաղաղության. երբ լռում են արտաքին ձայները, լսելի է դառնում հոգու մեղեդին:
Բնությունն ու երաժշտությունը օգնում են ինձ ավելի խորը տեսնել, զգալ ու հասկանալ մարդուն՝ իր ամբողջականության ու ազատության մեջ:
4 տարի` որպես հոգեթերապևտ
5 տարի` ընդհանուր փորձ հոգեբանության ոլորտում
26/10/1982
Մասնագիտացումը
Չափահասների հոգեբան, հոգեթերապևտ
Հայերեն
Աշխատանքային ֆորմատները
Օնլայն և օֆֆլայն
Հիմնական թերապևտիկ ուղղությունը
Տագնապային խանգարումներ
• Գեներալիզացված տագնապային խանգարում
• Սոցիալական տագնապային խանգարում
• Խուճապային գրոհներ
• Օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարում
• Սեպարացիայի տագնապ
• Ֆոբիաներ
Դեպրեսիվ խանգարումներ
• Մեծ դեպրեսիվ խանգարում
• Դեպրեսիվ խանգարում, երկարատև ընթացքով
• Հետծննդյան դեպրեսիա
Տրավմայի հետ կապված խնդիրներ
• Տրավմատիկ շոկ
• Տրավմայով պայմանավորված սթրեսային արձագանքներ
• Հետտրավմատիկ սթրեսային խանգարում
Սոցիալական խնդիրներ
• Դժվարություններ հարաբերություններում
• Աշխատանքային և սոցիալական կոնֆլիկտներ
Քաղցկեղ ունեցող անձանց հոգեբանական դժվարություններ
• Հիվանդության հարմարման հետ կապված դժվարություններ
• Միջանձնային հարաբերություններում խնդիրներ
• Էքզիստենցիալ մտահոգություններ (տարատեսակ վախեր, անիմաստության, մենակության, բեռ լինելու զգացումներ և այլն)
Զույգի խորհրդատվություն
• Հարաբերություններում առկա հիմնական խնդրի բացահայտում
• Հիմնական խնդիրների և տարաձայնությունների լուծում
• Հիմնական հաղորդակցման հմտությունների զարգացում
Զարգացման խանգարում ունեցող երեխաների ծնողների հետ անհատական և զույգային աշխատանք (խորհրդատվություն, թերապիա)
2015 - 2018թթ., պաշտպանություն՝ 2021թ.
ԵՊՀ / փիլիսոփայության ու հոգեբանության ֆակուլտետ / Սոցիալական և կլինիկական հոգեբանության ամբիոն / Մագիստրատուրա՝ Կլինիկական հոգեբանություն և հոգեթերապիա մասնագիտացմամբ
2001 - 2005թթ.
Երևանի Պետական Լեզվագիտական Համալսարան / անգլերեն լեզվի թարգմանիչ / ուսուցիչ մասնագիտությամբ
2024թ. նոյեմբեր - մինչ օրս
«Թիչ Ֆոր Արմենիա» կազմակերպություն / մենթորներին վերապատրաստող մասնագետ
2022թ. դեկտեմբեր - մինչ օրս
ԱյսՏեղ Co-working / հոգեբան, հոգեթերապևտ
2022թ. դեկտեմբեր - 2024թ. հունիս
Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն
2021թ. հուլիս -2022թ. մարտ
«Արի խոսենք» հոգեբանական կենտրոն
Կառլ Գ. Յունգի ու Ահարոն Բեկի միասնական մի կերպար, ով այցելուի ներաշխարհն ուսումնասիրում է թե՛ ռացիոնալ, կառուցողական, թե՛ ինտուիտիվ, զգայական մոտեցումներով, ինչպես նաև ինտրովերտ է:
Փոլ Տիլիխի. "The Courage to Be" գիրքը մեծ ազդեցություն է ունեցել իմ կյանքի վերակառուցման հարցում: Իրականում շատ են մեջբերման արժանի հատվածները, բարց այս մեկը կնշեմ .
"Courage is the self-affirmation of being in spite of the fact of non-being. It is the act of the individual self in taking the anxiety of non-being upon itself by affirming itself in the face of this anxiety."
Այսինքն՝ քաջությունը ոչ թե վախի բացակայությունն է, այլ այն կարողությունն է, որով մարդը դիմակայում է իր գոյությանը սպառնացող խոչընդոտներին ու վտանգներին՝ ընդունելով դրանք, բայց և չնկրկելով դրանց առաջ:
"'Collateral Beauty'' ֆիլմը կորուստ ունենալուց հետո շատ անգամներ եմ նայել.
"Just be sure to notice the collateral beauty. It's the profound connection to everything."
Այս մեջբերումն ամփոփում է ֆիլմի հիմնական գաղափարներից մեկը՝ նույնիսկ ամենածանր կորուստների և ցավերի մեջ գտնել կյանքի անտեսանելի գեղեցկությունը, որը հաճախ սովորական պայմաններում չենք նկատում։ Այն փորձառել եմ, ոչ թե հասկացել:
Թեզիս վերնագիրն է՝
«ԶԱՐԳԱՑՄԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԾՆՈՂՆԵՐԻ ԱՄՈՒՍՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»
Արժանացել եմ տվյալ կրթաթոշակին՝
Scholarship for "MPA Academy", St. Christopher's Hospice, London, UK
Ինձ հետ հոգեթերապևտիկ հանդիպում ամրագրելու համար` կարող եք կապ հաստատել WhatsApp հավելվածի միջոցով, ինչպես նաև կարող եք հանդիպում ամրագրել կապ հաստատելով ԱյսՏեղ Co-working-ի հետ:
Այո, մեզ մոտ աշխատող բոլոր հոգեթերապևտներն ունեն մասնագիտական որակավորում, անցել են բազում վերապատրատումներ և աշխատում են հոգեթերապևտիկ տարբեր ուղղություններով։
Այո, Դուք կարող եք ուսումնասիրել մեր մասնագետների պրոֆիլները և ընտրել Ձեր անձին կամ կարիքին առավել համապատասխան հոգեթերապևտի։
Դուք կարող եք կապ հաստատել մասնագետի հետ հեռախոսազանգով կամ WhatsApp հավելվածի միջոցով, կամ հանդիպում ամրագրել կապվելով ԱյսՏեղ Cօ-Working-ի հետ։
Ոչ, կայքի միջոցով ամրագրված հանդիպումների որակի ապահովման և մասնագիտական անվտանգության պահպանման նպատակով հանդիպումներն իրականացվում են բացառապես ԱյսՏեղ Co-working-ի տարածքում կամ անհրաժեշտության դեպքում՝ առցանց տարբերակով:
Առաջին հոգեթերապևտիկ հանդիպմանը մասնագետը կներկայացնի հոգեթերապևտիկ աշխատանքի կանոնները, ընթացակարգը, կքննարկվեն սպասելիքները, ինչպես նաև հնարավորություն կունենաք մասնագետից ստանալ Ձեզ հետաքրքրող հարցերի պատասխանները և ցանկության դեպքում կպլանավորեք հետագա հանդիպումները: