Մարիամ Պողոսյան
Մեկ հետաքրքիր փաստ իմ մասին`
Ես կարող եմ խենթ ու լուրջ լինել միաժամանակ։ Կարող եմ վայրկյան առաջ երեխայական ջրիկ բան ասել/անել, իսկ հաջորդ վայրկյանին՝ խոսել ամենախորը և լուրջ բաներից։
Նաև սիրում եմ մանդալաներ նկարել ափսեների վրա, էդպիսի հավաքածու ունեմ))
3 տարի` որպես հոգեթերապևտ
8 տարի` ընդհանուր փորձ հոգեբանության ոլորտում
29/01/1995
Մասնագիտացումը
Չափահասների հոգեբան, հոգեթերապևտ
Հայերեն
Աշխատանքային ֆորմատները
Օնլայն և օֆֆլայն
Հիմնական թերապևտիկ ուղղությունը
2020 - 2022թթ.
ԵՊՀ/ Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ / Կլինիկական հոգեբանությու և հոգեթերապիա / մագիստրատուրա
2012 - 2016թթ.
ԵՊՀ / Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ / Հոգեբանության բաժին / բակալավրիատ
2023թ. սեպտեմբեր - մինչ օրս
ԱյսՏեղ Co-working / հոգեբան, հոգեթերապևտ
2023թ. - մինչ օրս
«Ռեբալանս» կլինիկա
2017 - 2022թթ.
«Արփիզ փլեյս» երեխաների զարգացման և խնամքի կենտրոն / հոգեբան-սուպերվայզր
Էքզիստենցիալ հոգեթերապիա
ԵՊՀ Կիրառական հոգեբանության կենտրոն / Ղազարյան Իզաբելլա)
Բրեյնսփոթինգ՝ 1-ին և 2-րդ փուլ, Բրեյնսփոթինգ՝ ինտենսիվ, «Մասերի հետ աշխատանք», «Լիմբիկ կոնտրտրանսֆեր»
Կիրառական հոգեբանության կենտրոն/Մարի Խոսե Բուն,Դամիր դել Մոնտե
«Բռնության ենթարկված անձանց հետ հոգեբանական աջակցության կազմակերպման առանձնահատկությունները»
ԵՊՀ Կիրառական հոգեբանության կենտրոն / Սիրանույշ Դավթյան
«Կլինիկական հոգեբանությունը ներսից»
Լիբրա հոգեբանական կենտրոն / Ղահրամանյան Լիլիթ
«Հոգեբուժությունը հոգեբանների համար»
Այստեղ հոգեբանական կենտրոն / Պետրոսյան Աննա
Այս պահին ոգևորված եմ Գաբոր Մատե-ով
Գաբոր Մատեն շատ խորացած ա կապվածությունների տեսության մեջ (attachment theory), իսկ ես շատ հետաքրքրված եմ էդ դիտանկյունից մոտենալու մարդու տրավմաներին,դրա համար ինձ շատ գրավում ա ինքը
Վիլյամ Սարոյան / «Հայրիկ դու խենթ ես»
«Չէ,ծովից լավ բան չկա աշխարհում ու վերջ։ Անծայր է նա ու աննման և երբեք էլ դադար չունի։ Տարին բոլոր, օր օրի՝ առավոտ լինի, ցերեկ թե գիշեր, ծովը շարժման մեջ է՝ անդուլ շարժման մեջ։ Եթե թողնես գնաս, նա հետդ կգա։ Հեռու՜-հեռու գնաս՝ մի տեղ, ուր չորս կողմը ցամաք է, ու ծովի շունչը չի էլ զգացվում, մեկ է՝ նա առաջվա պես քեզ հետ կլինի ու կալեկոծվի հենց քո թիկունքում։ Որքան էլ դու հեռու գնաս, թեկուզ քաշվես ինքդ քո մեջ, ինչպես օրինակ, քնելու պահին, մեկ է՝ ծովը միշտ քեզ հետ կլինի։
։ Չէ, ծովն աշխարհում ամեն ինչից մեծ է,ամեն ինչից լավը. ծովն էնպիսի բան է, որ եթե սիրեցիր, կսիրես ընդմիշտ»։
«Մատանիների տիրակալը» (տրիլոգիան)
‘’I wish it need not have happened in my time," said Frodo.
"So do I," said Gandalf, "and so do all who live to see such times. But that is not for them to decide. All we have to decide is what to do with the time that is given us.
Ինձ հետ հոգեթերապևտիկ հանդիպում ամրագրելու համար` կարող եք կապ հաստատել WhatsApp հավելվածի միջոցով, ինչպես նաև կարող եք հանդիպում ամրագրել կապ հաստատելով ԱյսՏեղ Co-working-ի հետ:
Այո, մեզ մոտ աշխատող բոլոր հոգեթերապևտներն ունեն մասնագիտական որակավորում, անցել են բազում վերապատրատումներ և աշխատում են հոգեթերապևտիկ տարբեր ուղղություններով։
Այո, Դուք կարող եք ուսումնասիրել մեր մասնագետների պրոֆիլները և ընտրել Ձեր անձին կամ կարիքին առավել համապատասխան հոգեթերապևտի։
Դուք կարող եք կապ հաստատել մասնագետի հետ հեռախոսազանգով կամ WhatsApp հավելվածի միջոցով, կամ հանդիպում ամրագրել կապվելով ԱյսՏեղ Cօ-Working-ի հետ։
Ոչ, կայքի միջոցով ամրագրված հանդիպումների որակի ապահովման և մասնագիտական անվտանգության պահպանման նպատակով հանդիպումներն իրականացվում են բացառապես ԱյսՏեղ Co-working-ի տարածքում կամ անհրաժեշտության դեպքում՝ առցանց տարբերակով:
Առաջին հոգեթերապևտիկ հանդիպմանը մասնագետը կներկայացնի հոգեթերապևտիկ աշխատանքի կանոնները, ընթացակարգը, կքննարկվեն սպասելիքները, ինչպես նաև հնարավորություն կունենաք մասնագետից ստանալ Ձեզ հետաքրքրող հարցերի պատասխանները և ցանկության դեպքում կպլանավորեք հետագա հանդիպումները: