Նելլի Սարատիկյան

Մեկ հետաքրքիր փաստ իմ մասին`

Ինձ գրավում է պարը, ռիթմը, մարմնի հետ աշխատանքն ու կյանքիս տարբեր շրջաններում խորացված զբաղվել ու զբաղվում եմ դրանցով:

Աշխատանքային փորձը

4 տարի` որպես հոգեթերապևտ

7 տարի` ընդհանուր փորձ հոգեբանության ոլորտում

Ծննդյան ամսաթիվը

21/09/1994

Մասնագիտացումը

Չափահասների հոգեբան, հոգեթերապևտ

Աշխատանքային

լեզուն

Հայերեն

Աշխատանքային ֆորմատները

Օնլայն և օֆֆլայն

Հիմնական թերապևտիկ ուղղությունը

  • Կոգնիտիվ-վարքաբանական
  • Էքզիստենցիալ
  • Բրեյնսփոթինգ

  • Միջանձնային հարաբերությունների դժվարություններ
  • Խնդիրներ ինքնաճանաչման, ինքնաընդունմանն ու անձնային սահմաններին առնչվող հայցեր
  • Սեռականությանն ու գենդերային հարցերին առնչվող հայցեր
  • Դեպրեսիա
  • Տագնապային խանգարումներ
  • Վախեր, տագնապային մտքեր
  • Հոգետրավմաներ (հետտրավմատիկ սթրեսային խանգարում, կոմպլեքս տրավմաներ…)
  • Կորստի և վշտի հետ աշխատանք
  • Հուզական այրում
  • Հոգեսոմատիկային առնչվող հայցեր

2016 - 2018թթ.

ԵՊՀ / Կլինիկական  հոգեբանություն և հոգեթերապիա / մագիստրատուրա


2012 - 2016թթ. 

ԵՊՀ / Հոգեբանություն / բակալավրիատ

2023թ. սեպտեմբեր - մինչ օրս

ԱյսՏեղ Co-working / հոգեբան, հոգեթերապևտ


2022թ. - մինչ օրս

«Փինք» իրավապաշտպան ՀԿ


2023 - 2024թթ.

«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն


2021 - 2022թթ.

«Առաքելություն Հայաստան» ՀԿ

132 ժամ / 2024թ.

ԵՊՀ Կիրառական հոգեբանության կենտրոն «Էքզիստենցիալ հոգեթերապիա» / 1-3-րդ փուլեր


27 ժամ / 2023թ.

«Լիբրա» հոգեբանական կենտրոն / «Կլինիկական հոգեբանությունը ներսից» 


48 ժամ / 2023թ.

ԵՊՀ Կիրառական հոգեբանության կենտրոն / «Բրեյնսփոթինգ» 1-ին և 2-րդ փուլեր


18 ժամ / 2022թ.

Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ, Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն ՀԿ, Երևանի պետական համալսարանի Գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոն / «Ֆեմինիստական և գենդերային զգայուն մոտեցումները հոգեբանությունում» 


173 ժամ / 2017թ.

ԵՊՀ Կիրառական հոգեբանության կենտրոն / «Կոգնիտիվ-վարքային հոգեթերապիա» / 3 փուլ

Այս շրջանում ինձ ավելի ոգեշնչող է Janina Fisher-ի մասնագիտական հայացքը


Իմ մասնագիտական հետաքրքրությունների շարքում մեծ տեղ է գրավում հոգետրավման, իսկ Ֆիշերը երկար տարիներ զբաղվել ու զբաղվում է հոգետրավմայի հարցերով։Ինձ դուր է գալիս նրա այն շեշտադրումը, թե ինչպես է անձ կարողացել դուրս գալ տրավմատիկ ժամանակաշրջանից, թե ինչքան կարևոր է ապաքինման համար այցելուի հետ թերապևտիկ հարաբերությունները։

Հարփըր Լի / «Ծաղրասարյակ սպանելը...»

«Համարյա բոլոր մարդիկ էլ լավն են, երբ նրանց վերջ ի վերջո հասկանում ես»


William Blake / "Auguries of Innocence"

«To see a World in a Grain of Sand

And a Heaven in a Wild Flower 

Hold Infinity in the palm of your hand 

And Eternity in an hour.»

Սիրում եմ ասիական, մասնավորապես ճապոնական այն ֆիլմերը, որոնք կյանքի ընթացքի մասին են ու ցույց են տալիս առօրյայի գեղեցկությունը բոլոր գույներով, հույզերով: Վերջերս դիտած նման ֆիլմ է Perfect days-ը:

«Մասնագիտական մոխրացումը և ինքնախնամքի կարևորությունը օգնող մասնագետների շրջանում»

Դիտել հարցազրույցը այստեղ

Գրանցվեք այցի հիմա

Ինձ հետ հոգեթերապևտիկ հանդիպում ամրագրելու համար` կարող եք կապ հաստատել WhatsApp հավելվածի միջոցով, ինչպես նաև կարող եք հանդիպում ամրագրել կապ հաստատելով ԱյսՏեղ Co-working-ի հետ:

Հաճախ տրվող հարցեր

  • Արդյո՞ք ԱյսՏեղ Co-working-ի բոլոր մասնագետներն ունեն համապատասխան որակավորում։

    Այո, մեզ մոտ աշխատող բոլոր հոգեթերապևտներն ունեն մասնագիտական որակավորում, անցել են բազում վերապատրատումներ և աշխատում են հոգեթերապևտիկ տարբեր ուղղություններով։

  • Կարո՞ղ եմ ինքս ընտրել ինձ համապատասխան հոգեթերապևտի։

    Այո, Դուք կարող եք ուսումնասիրել մեր մասնագետների պրոֆիլները և ընտրել Ձեր անձին կամ կարիքին առավել համապատասխան հոգեթերապևտի։

  • Ինչպե՞ս կարող եմ գրանցվել հոգեթերապևտիկ հանդիպան համար։

    Դուք կարող եք կապ հաստատել մասնագետի հետ հեռախոսազանգով կամ WhatsApp հավելվածի միջոցով, կամ հանդիպում ամրագրել կապվելով ԱյսՏեղ Cօ-Working-ի հետ։

  • Կարող են արդյոք հանդիպումները իրականացվել ԱյսՏեղ Co-working-ից դուրս

    Ոչ, կայքի միջոցով ամրագրված հանդիպումների որակի ապահովման և մասնագիտական անվտանգության պահպանման նպատակով հանդիպումներն իրականացվում են բացառապես ԱյսՏեղ Co-working-ի տարածքում կամ անհրաժեշտության դեպքում՝ առցանց տարբերակով:

  • Ի՞նչ պետք է սպասեմ իմ առաջին այցելության ժամանակ:

    Առաջին հոգեթերապևտիկ հանդիպմանը մասնագետը կներկայացնի հոգեթերապևտիկ աշխատանքի կանոնները, ընթացակարգը, կքննարկվեն սպասելիքները, ինչպես նաև հնարավորություն կունենաք մասնագետից ստանալ Ձեզ հետաքրքրող հարցերի պատասխանները և ցանկության դեպքում կպլանավորեք հետագա հանդիպումները:

Share by: