Մերի Զոհրաբյան
Մեկ հետաքրքիր փաստ իմ մասին`
Եթե հնարավորություն ունենայի ընտրել իմ կյանքի ճանապարհը, նորից կընտրեի այն, ինչ ունեմ։
4 տարի՝ որպես հոգեթերապևտ
8 տարի` ընդհանուր փորձ հոգեբանության ոլորտում
27/06/1995
Մասնագիտացումը
Չափահասների հոգեբան, հոգեթերապևտ
Հայերեն
Աշխատանքային ֆորմատները
Օնլայն և օֆֆլայն
Հիմնական թերապևտիկ ուղղությունը
2016 - 2018թթ.
ԵՊՀ / Կլինիկական հոգեբանություն և հոգեթերապիա / մագիստրատուրա
2012 - 2016թթ.
ԵՊՀ / Հոգեբանություն / բակալավր
2023թ. նոյեմբեր - առ այսօր
ԱյսՏեղ Co-working / հոգեբան, հոգեթերապևտ
2020թ․ - առ այսօր
Արցախից տեղահանված անձնաց աջակցություն
2019թ․ - առ այսօր
Դեռահասների անձնային աճին ուղղված թրեյնինգներ
2017թ․ - առ այսօր
Չարենցավանի Մ․Մաշտոցի անվան ավագ դպրոց / հոգեբան
48 ժամ / 2024թ. հունիս
Բրեյնսփոթինգ / 1-ին և 2-րդ փուլ
2023թ. դեկտեմբեր
«Ընտանիքում բռնության դեպքերին արձագանքելու և ուղղորդելու վերաբերյալ» դասընթաց, TOT, UNFPA
90 ժամ / 2021թ.
«Հոգեբանական միջամտություն ճգնաժամերի ընթացքում» թեմայով դասընթաց
172 ժամ / 2017թ.
«Կոգնիտիվ-վարքաբանական հոգեթերապիա» / 3 մոդուլ, ԵՊՀ,ԿՀԿ
36 ժամ / 2015թ.
«Հոգեբանական խորհրդատվության հմտություններ և տեխնիկաներ», ԵՊՀ,ԿՀԿ
Մեր ավագ 4 կոլեգաները <3 , Մարի-Խոսե Բուն, Ի․Յալոմ
Յալոմի հանճարեղությունն ինձ համար կայանում է նրա՝ այնչափ բարդ հարցերին, ինչպիսիք են մահը, գոյության իմաստը, ազատությունը, միայնությունը նման «պարզ» նկարագրություններ տալու կարողության մեջ: Ինչպես նաև շատ ոգեշնչող են թերապևտիկ հարաբերություններում «ներկա լինելու», ներկայության ամոքիչ դերի մասին մոտեցումները:
Բ․Վեբեր «Հրեշտակների կայսրություն» «Թույլ կողմերը կատարելագործելու փոխարեն զարգացրու ուժեղ կողմերդ»
Լ․Գոտտլիբ «Կցանկանաք խոսել այդ մասին»
«Այն, ինչից մենք ակտիվորեն պաշտպանվում ենք, հաճախ հանդիսանում է հենց այն,ինչին արժե ավելի ուշադիր նայել»
«Հսկայական փոփոխությունների մեծ մասը լինում է շատ չնչին, հազիվ նկատելի քայլերից հետո, որոնք մենք անում ենք մեր ճանապարհին»
<<Օժտվածը>>, <<Բանականության խաղեր>>, <<1+1>> և <<The Notebook>>
«Օժտված» կամ «Одарённая»
Այս ֆիլմն ինձ համար կյանքում հավասարակշռության, դրան հասնելու դժվարությունների, սպասելիքների, պահանջմունքների, ու, առհասարակ, հավասարակշռության հասնելու հնարավոր լինելու մասին է: Այստեղ շատ գեղեցիկ ընդգծվում է էմպատիայի, հուզական պահանջմուքների կարևորությունը մարդու կյանքում:
Ինձ հետ հոգեթերապևտիկ հանդիպում ամրագրելու համար` կարող եք կապ հաստատել WhatsApp հավելվածի միջոցով, ինչպես նաև կարող եք հանդիպում ամրագրել կապ հաստատելով ԱյսՏեղ Co-working-ի հետ:
Այո, մեզ մոտ աշխատող բոլոր հոգեթերապևտներն ունեն մասնագիտական որակավորում, անցել են բազում վերապատրատումներ և աշխատում են հոգեթերապևտիկ տարբեր ուղղություններով։
Այո, Դուք կարող եք ուսումնասիրել մեր մասնագետների պրոֆիլները և ընտրել Ձեր անձին կամ կարիքին առավել համապատասխան հոգեթերապևտի։
Դուք կարող եք կապ հաստատել մասնագետի հետ հեռախոսազանգով կամ WhatsApp հավելվածի միջոցով, կամ հանդիպում ամրագրել կապվելով ԱյսՏեղ Cօ-Working-ի հետ։
Ոչ, կայքի միջոցով ամրագրված հանդիպումների որակի ապահովման և մասնագիտական անվտանգության պահպանման նպատակով հանդիպումներն իրականացվում են բացառապես ԱյսՏեղ Co-working-ի տարածքում կամ անհրաժեշտության դեպքում՝ առցանց տարբերակով:
Առաջին հոգեթերապևտիկ հանդիպմանը մասնագետը կներկայացնի հոգեթերապևտիկ աշխատանքի կանոնները, ընթացակարգը, կքննարկվեն սպասելիքները, ինչպես նաև հնարավորություն կունենաք մասնագետից ստանալ Ձեզ հետաքրքրող հարցերի պատասխանները և ցանկության դեպքում կպլանավորեք հետագա հանդիպումները: